Code: 08773704
Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում: Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սովորելու տարիներին էլ կատարել է գրական առաջին փորձերը: Իր հայրենի երկրին, նրա մարդկանց, բնությանը, հող ու ջրին անսահմա ... more
Armenian
You get 54 loyalty points
Book synopsis
Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում: Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սովորելու տարիներին էլ կատարել է գրական առաջին փորձերը: Իր հայրենի երկրին, նրա մարդկանց, բնությանը, հող ու ջրին անսահմանորեն նվիրված մարդն ու քաղաքացին, մեծ գրողն ու արվեստագետը դարձավ ստալինյան բռնապետության զոհը: Նա գնդակահարվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում 1937թ. ամառային մի օր` վաղ արշալույսին...
1927թ. լույս է տեսել նրա Մթնաձոր ժողովածուն, որտեղ նա պատկերել է հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր և որտեղ ապրում էր ինքը` գրողը: Մթնաձորում մի կողմից նա տեսնում է կուսական բնության անկրկնելի գեղեցկություն, մարդկային հոգու անբիծ մաքրություն, մյուս կողմից` դառնություն ու ցավ, խավար ու տգիտություն:
Մթնաձորը մեծ աշխարհից կտրված մի ուրույն աշխարհ է, որտեղ մարդիկ այնքան հեռու են մեծ աշխարհից և որ լույսի ոչ մի շող չեն ստանում նրանից: Բիրտ ուժն ու կամայականությունն են թագավորում այնտեղ, օրենք կոչվածը զենք է տիրողների ձեռքում:
Բակունցն ապրում է իր հերոսների ճակատագրով, որոնց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ լուսավոր շող կա. այդ դաժան միջավայրում նրանք ստեղծում են իրենց կախարդական հեքիաթն ու ապրում են այդ հեքիաթի գույներով:
Բակունցը սիրում և հասկանում էր բնության լեզուն: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կան գունեղ ու կենդանի բնապատկերներ, որոնք ունեն քնարական շունչ ու հուզականություն:
Book details
22.18 €
Armenian
Collection points Bratislava a 12835 dalších
Copyright ©2008-26 najlacnejsie-knihy.sk All rights reservedPrivacyCookies
25674 collection points
Delivery 2.99 €
02/210 210 99 (8-15.30h)Shopping cart ( Empty )